Տավուշի մարզում շենքի պատշգամբն է փլուզվել. 8 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, 3-ամյա աղջնակը մահացել է
Այսօր՝ նոյեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյանի տարածաշրջանի «Հաղթանակ» բնակավայրի 5-րդ փողոցի տներից մեկում փլուզում է տեղի ունեցել և կան տուժածներ:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը,դեպքի վայրից 8 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն: Նրանցից 3-ամյա աղջնակը, ում անունը Անգելինա է, ճանապարհին մահացել է:
Այս պահին դեպքի վայրում ծառայություն են կատարում Նոյեմբերյանի ոստիկանության բաժնի ծառայողները: Տեղում աշխատում է նաև հետաքննական բաժանմունքի հետաքննիչը:
Աղբյուրի տեղեկութուններով՝ մահացածն ու վիրավորները երեխաներ են, ովքեր նշված փողոցի 12-րդ երկահարկանի տան պատշգամբում խաղալիս են եղել, երբ այն փլուզվել է:
Աղբյուրի հաղորդմամբ՝ նշված շենքը կուռուցված է եղել Խորհրդային տարիներին և օգտագործվել է որպես հանրակացարան, իսկ վիրավորների մեջ մեծ թիվ են կազմում երեխաները:
Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները, ինչպես նաև մահացածի և վիրավորների ինքնությունը:
Նմանատիպ հոդվածներ
Ավտոմեքենայի առևանգում Երևանում. տուժածն ասում էր. «Մտա բնական, դուրս եկա, տեսնեմ ավտոս տարել են, չհասցրեցի լվացվեմ, պարեկները բռնին»
Այսօր ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները հերթական բացահայտումն են կատարել: Ժամը 00:45-ի սահմ...
Ռուսաստանում հայտնաբերվել է զանգվածային գերեզման երեխաների ոսկորներով
Սանկտ Պետերբուրգում հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի զանգվածային գերեզման: Որոնողական համակարգերը գտել են...
Ադրբեջանում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
Ադրբեջանում երեկ երեկոյան երկրորդ երկրաշարժն է գրանցվել`կրկին Շամախ քաղաքի մոտ: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդ...
Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. միմյանց են բախվել 5 մեքենա
Այսօր խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:20-ի սահմաններում Արգիշտի փողոցի թիվ 1 հասցեի դիմաց բ...