Ավտոմեքենայի առևանգում Երևանում. տուժածն ասում էր. «Մտա բնական, դուրս եկա, տեսնեմ ավտոս տարել են, չհասցրեցի լվացվեմ, պարեկները բռնին»
Այսօր ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները հերթական բացահայտումն են կատարել:
Ժամը 00:45-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Արագածոտնի մարզի բնակիչ, 52-ամյա Լեռնիկ Ա.-ից, ով հայտնել է, որ 10 րոպե առաջ անհայտ անձը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ ժողովրդին հայտնի Մալաթիայի գյուղմթերքի շուկայի՝ Րաֆֆու փողոցի 2-րդ մուտքի մոտից հափշտակել է իր ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն պահին տեղեկութունը փոխանցվել է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գունդ, որտեղից գործի են անցել պարեկները:
Կարճ ժամանակ անց Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանը և պարեկ Գրիգոր Աբգարյանը Նաիրի Զարյան փողոցում կանխել են փախուստը:
Վերջինս պարեկների կողմից բերման է ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ կողոպուտի հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան փախցրած կասկածյալը Երևանի բնակիչ, 51-ամյա Գեղամ Մ.-ն է:
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում տուժածը, ով հրաժարվեց տեսախցիկի առջև խոսել, ասում էր. «Զբաղվում եմ գյուղմթերքի առևտրով, ավտոմեքենաս կայանեցի ու մտա, որպեսզի բնական կարիքներս հոգամ, դուրս եկա, տեսա մեքենաս տարել են, զանգահարեցի ոստիկանութուն: Ճիշտն ասած, դեռ չէի հասցեր լվացվել, մեկ էլ իմացա՝ էս թազա միլիցքը (նկատի ուներ Երևանի գնդի պարեկները) դրան բռնել են:
Հիմա գործս պիտի թողնեմ, գնամ Մալաթիայի ոստիկանություն: Գոհ եմ պարեկներից»:
Նմանատիպ հոդվածներ
Տավուշի մարզում շենքի պատշգամբն է փլուզվել. 8 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, 3-ամյա աղջնակը մահացել է
Այսօր՝ նոյեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Արտակարգ ի...
Ռուսաստանում հայտնաբերվել է զանգվածային գերեզման երեխաների ոսկորներով
Սանկտ Պետերբուրգում հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի զանգվածային գերեզման: Որոնողական համակարգերը գտել են...
Ադրբեջանում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
Ադրբեջանում երեկ երեկոյան երկրորդ երկրաշարժն է գրանցվել`կրկին Շամախ քաղաքի մոտ: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդ...
Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. միմյանց են բախվել 5 մեքենա
Այսօր խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:20-ի սահմաններում Արգիշտի փողոցի թիվ 1 հասցեի դիմաց բ...