Սպորտ

Մխիթարյանը հայտնել է` երբ է պատրաստվում ավարտել կարիերան

Unknown 1 րոպե 293 դիտում
Մխիթարյանը հայտնել է` երբ է պատրաստվում ավարտել կարիերան

«Ռոմայի» և Հայաստանի հավաքկականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է, թե երբ է պատրաստվում ավարտել կարիերան.

«Ուզում եմ խաղալ որքան հնարավոր է երկար, բայց դա կախված է բազմաթիվ գործոններից: Այս տարիքում հեշտ չէ ճիշտ վերահսկել քո մարմինը։

Կարող եմ խաղալ ևս 5-6 տարի, հուսով եմ, որ մարմինս համաձայն է: Ես հասկանում եմ, որ շատ ժամանակ չի մնացել, ուստի կփորձեմ վայելել յուրաքանչյուր պահը»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում Football Italia-ն՝ հղում անելով Sport 1-ին։

Այս մրցաշրջանում 32-ամյա ֆուտբոլիստը 15 խաղում դարձել է 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250