Պատահարներ
Բախվել են Opel-ն ու բեռնատար Hovo-ն, ամուսիններն ու նրանց երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։40-ի սահմաններում Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 114.5 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 31-ամյա Ահարոն Մ-ի վարած Hovo մակնիշի և Երևանի բնակիչ՝ 35-ամյա Հայկ Հ-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Opel-ի վարորդն ու նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 32-ամյա Մելինա Ա-ն և 10-ամյա Ա. Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվե;լ են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։ Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Համբարձումյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Կայքի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները ամուսիններ են և նրանց երեխան։
Նմանատիպ հոդվածներ
Գիշերը կորոնավիրուսից հղի կին է մահացել. նախարար
«Քանաքեռցի Տույը» նախկին պատգամավորին իր իսկ տանն սպանել է Արայիկ Հարությունյանի պարգևատրած զենքով. մանրամասներ
Քանաքեռում սպանված Տյուշի որդիները ձերբակալված են. մանրամասներ
Ագարակցին Մեղրիի անցակետում թույլ չէր տվել իր մեքենան զննել, վիճել էր, հարվածել․ կա քրգործ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայում բռնցքամարտի մրցաշարի ընթացքում մասսայական ծեծկռտուք է սկսվել
5.0