Գիշերը կորոնավիրուսից հղի կին է մահացել. նախարար
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում:
Նա նշեց, որ երեկ հաստատվել է 810 նոր դեպք, մահացել է 30 քաղաքացի։
«Ցավով պիտի նշեմ՝ գիշերը ունեցել ենք հղի կնոջ մահ՝ պայմանավորված քովիդով», - ասաց նախարարը։
Նախարարի խոսքով՝ հղիներն առավել վտանգի են ենթարկվում, եթե վարակվում են կորոնավիրուսի «դելտա» շտամով։
«Մենք ունենք հարյուրից ավելի հղի, որոնց գրեթե կեսը ունի թոքաբորբ, ու բժիշկների թիմն անում է ամեն ինչ՝ նրանց լավագույն բժշկական օգնությունը տրամադրելու, բայց ունենում ենք նման ցավալի դեպքեր», - ասաց նախարարը։
Նմանատիպ հոդվածներ
«Քանաքեռցի Տույը» նախկին պատգամավորին իր իսկ տանն սպանել է Արայիկ Հարությունյանի պարգևատրած զենքով. մանրամասներ
Այս գիշեր Երեւանում տեղի ունեցած 4 անձի սպանության ժամանակ կրկին հանցագործության գործիքը դարձել է Արցախի նախագահ Արայիկ...
Հայաստանում կորոնավիրուսից մեկ ամսական երեխա է մահացել. Դանիելյան
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի նորածնային վերակենդանացման բաժանմունքում մեկ ամսական երեխայի մոտ այսօր առավոտյան գ...
Լուսանկարներ. Ի՞նչն է պատճառը, որ Երևանյան լճում ջուրը բավականին նվազել է
Արդեն մի քանի օր է, shamshyan.com-ը հեռախոսազանգեր է ստանում ընթերցողներից, որոնք ուզում են իմանալ, թե ինչն է պատճառը, ո...
Խոշոր ավտովթար Էջմիածնում. Toyota-ն էլ մխրճվել է արագ սննդի կետի տարածք. կա վիրավոր
Երեկ՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Վազգեն 1...