Պատահարներ
Honda Elysion-ը բախվել է ծառին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում. կան վիրավորներ
Unknown
Այսօր՝ նոյեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Գեղազնիկ Հ.-ն իր վարած Honda Elysion մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 54-րդ կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:
Փրկարարները բժիշկների օգնությամբ վիրավորներին՝ Լոռու մարզի բնակիչներ, 52-ամյա Ջուլիետա Ք.-ին, 63-ամյա Աիդա Բ.-ին և 61-ամյա գեղեցիկ Թ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն: Վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում:
Նմանատիպ հոդվածներ
Գիշերը կորոնավիրուսից հղի կին է մահացել. նախարար
Unknown
«Քանաքեռցի Տույը» նախկին պատգամավորին իր իսկ տանն սպանել է Արայիկ Հարությունյանի պարգևատրած զենքով. մանրամասներ
Unknown
Քանաքեռում սպանված Տյուշի որդիները ձերբակալված են. մանրամասներ
Unknown
Փողոցում կնոջը ծեծի ենթարկած տղամարդը ձերբակալվել է
Unknown