Երևան-Սևան ճանապարհին Opel-ը մերկասառույցի պատճառով բախվել է ծառին, կա տուժած. Shamshyan. com

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 30-ամյա Խաչատուր Հ-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 51 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս մերկասառույցի պատճառով կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջակողմյան հատված և բախվել ծառին։ 

 

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վթարի հետևանքով ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 40-ամյա Մխիթար Թ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։ 

 

Փաստի առռթիվ նյութեր են նախապատրաստվում։  

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Քաղաքականություն