Կրակոցներ Երևանում. կան բերման ենթարկվածներ. Shamshyan. com
Այսօր կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 00։25-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցում կրակոցներ են հնչել։
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, ոստիկանները պարզել են, որ կրակոցները հնչել են Մոլդովական փողոցում գործող համակարգչային խաղերի սրահում, որտեղ զննություն կատարելուց հետո հայտնաբերել են ատրճանկից կրակված պարկուճ և արնանման հետքեր։ Իրավապահները պարզել են, որ նույն օրը, ժամը 00։20-ի սահմաններում նշված սրահում Երևանի բնակիչներ՝ 24-ամյա Մեխակ Ս-ն, 26-ամյա Գևորգ Ա-ն, ոմն Արթուրը ու ոմն Ալբերտը վիճաբանել են Մոլդովական փողոցի բնակիչներ՝ 26-ամյա Արտակ Ս-ի, 25-ամյա Գեղամ Վ-ի, 27-ամյա Վարազդատ Մ-ի, Թոթովենցի փողոցի բնակիչ՝ 27-ամյա Արման Պ-ի հետ, ինչի ժամանակ էլ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, դեռևս ինքնությունները չպարզված անձանց ամբողջական տվյալները և նրանց ու հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ 4 հոգի բերման են ենթարկվել, իսկ հետո բաց են թողնվել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ Երևանում. կա 4 զոհ, որոնցից մեկը «Քանաքեռցի Տույն է». Shamshyan. com
Այսօր՝ նոյեմբերի 11-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ եւ սպանություններ են տեղի ունեցել երեւանում: Ժամը 02:50-...
Վայոց Ձորի մարզում ադրբեջանցիները դիրքերից կրակել են տրակտորիստի վրա
ՀՀ Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղում այսօր ադրբեջանական դիրքերից կրակոց է արձակվել գյուղի տարածքում հողագործական աշխատանքն...
Մահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում. իրավապահների գործողությունների արդյունքում հնարավոր է եղել կանխել վրեժխնդրությունը. Shamshyan. com
Այսօր՝ նոյեմբերի 12-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում Ոսկետափ-Վեդի ավտոճ...
Ավտովթար՝ Դավիթաշենի կամրջին. բախվել են շտապօգնության ավտոմեքենան, BMW-ն ու «07»-ը. Shamshyan .com
Այսօր՝ նոյեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններոմ Դավիթաշենի կամրջի վրա բախվել են շտապօ...