Մահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում. իրավապահների գործողությունների արդյունքում հնարավոր է եղել կանխել վրեժխնդրությունը. Shamshyan. com
Այսօր՝ նոյեմբերի 12-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում Ոսկետափ-Վեդի ավտոճանապարհի՝ Ոսկետափ գյուղի սկզբնամասում Արարատի մարզի բնակիչ՝ 50-ամյա Վլադիկ Երանյանը իր վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Ոսկետափ գյուղի բնակիչ՝ 66-ամյա Շողիկ Արշակյանին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։
Վարորդը փախուստի չի դիմել, ինքնակամ ներկայացել է ոստիկանության Արարատի բաժին։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Եթե ոստիկանները օպերատիվ չգային, չէր բացառվում, որ մահացածի, ով վրաերթի հարևանությամբ է բնակվել, բարեկամները հաշվեհարդար տեսնեին վարորդի հետ և մեքենան ջարդուխուրդ անեին։ Մենակ խփեցին, հետևի ապակին կոտրեցին, բայց հենց հեռվում տեսան ոստիկանների՝ միգալկեքով ավտոմեքենաները, հեռացան»։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Նմանատիպ հոդվածներ
Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ Երևանում. կա 4 զոհ, որոնցից մեկը «Քանաքեռցի Տույն է». Shamshyan. com
Այսօր՝ նոյեմբերի 11-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ եւ սպանություններ են տեղի ունեցել երեւանում: Ժամը 02:50-...
Վայոց Ձորի մարզում ադրբեջանցիները դիրքերից կրակել են տրակտորիստի վրա
ՀՀ Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղում այսօր ադրբեջանական դիրքերից կրակոց է արձակվել գյուղի տարածքում հողագործական աշխատանքն...
Կրակոցներ Երևանում. կան բերման ենթարկվածներ. Shamshyan. com
Այսօր կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 00։25-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստաց...
Բելառուսում զորավարժությունների ժամանակ երկու ռուս զինծառայող է զոհվել
Բելառուսում՝ Գրոդնո քաղաքի մոտակայքում տեղի ունեցած զորավարժությունների ժամանակ, պարաշյուտով ցատկելիս երկու ռուս զինծառա...