Արտակարգ դեպք՝ Երևանում. հարազատների վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով

Երեկ՝ նոյեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։40-ի սահմաներում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Սիլիկյան թաղամասի փողոցներից մեկի տան մոտ դանակահարություն է տեղի ունեցել։

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված վայր են մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության և հետաքննական բաժանմունքի ծառայողները։ Ոստիկանները տեղում պարզել են, որ նույն օրը, ժամը 21։00-ի նշված փողոցի տներից մեկի բնակիչներ՝ 25-ամյա Աղվան Ալեքսանյանը, 29-ամյա Վաչագան Ալեքսանյանը և 31-ամյա Արման Ալեքսանյանը միմյանց հետ վիճաբանելու ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։  Նույն ժամանակահատվածում նրանցից մեկը դիտավորությամբ վնասել է Արման Ալեքսանյանի Opel մակնիշի ավտոմեքենան։  Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ վերջիններիս հայտնաբերելու ուղղությամբ։ 

Քաղաքականություն

Պատահարներ