
Վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի. տուժածը տեղում մահացել է

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 06։00-ի սահմաններում անհայտ վարորդը անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 109 կմ հատվածում վրաերթի է ենթարկել 55-60 տարեկան տղամարդ հետիոտնի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ մահացածի, վրաերթ կատարած վարորդի ինքնությունը պարզելու ու նրա ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։