Պատահարներ
Nissan–ը Չայնիի ոլորաններում կողաշրջված հայտնվել է հենապատին
Adrine Nidelyan
Այսօր՝ նոյեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 28-ամյա Է. Մարտիրոսյանը իր վարած Nissan մանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 23 կմ հատվածում՝ Չայնիի ոլորանների սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե հենապատին ու մասամբ կողաշրջվել, հայտնում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով վարորդ Է. Մարտիրոսյանն ու նրա ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 28-ամյա Գ. Աբրահամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Նմանատիպ հոդվածներ
Ի՞նչ միջադեպ է եղել իրականում. Արցախի ԱԱԾ-ն մանրամասնում է
Adrine Nidelyan
Բենզատարի պայթյունից առնվազն 90 մարդ է զոհվել
Adrine Nidelyan
Անհայտ անձինք գողացել են 3000 վոլտ լարման տակ գտնվող լարը. հայտարարություն
Adrine Nidelyan
Վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի. տուժածը տեղում մահացել է
Adrine Nidelyan