Բենզատարի պայթյունից առնվազն 90 մարդ է զոհվել

Սիերա Լեոնեի մայրաքաղաք Ֆրիթաունում բենզատարի պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 90 մարդ։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Reuters գործակալությունը։

Ինչպես նշել են մայրաքաղաքի դիահերձարանում, ներկա դրությամբ այնտեղ է տեղափոխվել 91 դի։

Պայթյունը տեղի է ունեցել վաղ առավոտյան այն բանից հետո, երբ բենզատարը վթարի է ենթարկվել։ Եկել են մարդիկ՝ փորձելով հավաքել թափված վառելիքը։ Այդ պահին այն բռնկվել է, ու տեղի է ունեցել պայթյուն։

Իշխանությունները հետաքննում են միջադեպը։

Քաղաքականություն