Պատահարներ
Խոշոր ավտովթար Երևանում. ճակատ-ճակատի բախվել են BMW-ն ու Acura-ն
Adrine Nidelyan
Այսօր՝ նոյեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 16:35-ի սահմաններում Դավիթ Անհաղթ փողոցի թիվ 8 շենքի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, ճակատ-ճակատի բախվել են BMW-750 և Acura մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 3 հոգի նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ, վիրավորներից մեկն էլ տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն: Փրկարարները վիրավորներին ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկների և բժիշկների հետ ավտոմեքենաներին են մոտեցրել պատգարակներով:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Նմանատիպ հոդվածներ
Ի՞նչ միջադեպ է եղել իրականում. Արցախի ԱԱԾ-ն մանրամասնում է
Adrine Nidelyan
Nissan–ը Չայնիի ոլորաններում կողաշրջված հայտնվել է հենապատին
Adrine Nidelyan
Բենզատարի պայթյունից առնվազն 90 մարդ է զոհվել
Adrine Nidelyan
Անհայտ անձինք գողացել են 3000 վոլտ լարման տակ գտնվող լարը. հայտարարություն
Adrine Nidelyan