Վարդենիսում 3 երիտասարդի բերման են ենթարկել` թմրամիջոց իրացնելու համար

Վարդենիսի ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել, որի հետևանքով երեք երիտասարդի են բերման ենթարկել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

Իրավապահները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տվյալներ են ստացել, որոնք իրացրել են բաժնի քրեական հետախույզների հետ։

 

«Հայտնաբերվել ու բաժին են բերման ենթարկվել երեք երիտասարդներ մեքենայով հանդերձ։ Նրանցից մեկի խուզարկությամբ մարիխուանայի նմանվող զանգվածով կաթուցիչ է հայտնաբերվել։ Պարզվել է, որ թմրամիջոցը նրան հյուրասիրել է բերման ենթարկվածներից մեկը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, որի շրջանակում խուզարկվել են նաև բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխված մեքենան։ Հայտնաբերվել է մի քանի գրամ մարիխուանայի նմանվող զանգված։ Նշանակվել են փորձաքննություններ։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Քաղաքականություն