Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. բեռնատարը վրաերթի է ենթարկել հետիոտնին
Այսօր` նոյեմբերի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի սահմաններում Mercedes մակնիշի բեռնատարը Շիրազի փողոցի 48 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը, ով միջին տարիքի կին է, տեղում մահացել է, վարորդն էլ փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել նրան, սակայն, երբ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը, վարորդը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին։
Վրաերթի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Նմանատիպ հոդվածներ
ՊԲ-ն հաստատում է` Կարմիր շուկա համայնքի ուղղությամբ թշնամին անկանոն կրակ է բացել
Այսօր՝ նոյեմբերի 2-ին՝ օրվա երկրորդ կեսին, ԱՀ Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի ուղղությամբ թշնամ...
Բազմաթիվ կրակոցներ են արձակել 28 ամյա տղայի ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի...
Մարտաֆիլմ հիշեցնող միջադեպ` Երևանում. ռեստորանում վեճը վերածվել է ծեծկռտուքի, հնչել են կրակոցներ
Samshyan.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ...
Խոշոր վթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Անդրանիկ Բաթոյանը իր վար...