Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային պայքարում գրավել է 3-րդ տեղը
Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում ավարտվեց բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը։
Առաջնությունը հայ բռնցքամարտիկներն ավարտում են հերթական ոսկե նվաճմամբ։ Երեկ չեմպիոնական տիտղոս նվաճեց 86 կգ քաշային Հենրիկ Ճղրիկյանը, հայտնում են Հայաստանի բռնքամարտի ֆեդերացիայից։ Գյումրու մարզադպրոցը ներկայացնող` Կարեն Ղազարյանի սանը, եզրափակիչում տպավորիչ հաղթանակ տոնեց չեխ Դավիդ Պոլակի նկատմամբ։
Այսպիսով Հայաստանի հավաքականը առաջնությունն ավարտում է 2 ոսկե, 2արծաթե և մեկ բրոնզե մեդալով։ Չեմպիոն էր դարձել նաև 51 կգ քաշային Հենրիկ Սահակյանը։ 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը և 57 կգ քաշային Մանվել Պետրոսյանը նվաճել են արծաթե մեդալ, իսկ 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը արժանացել է բրոնզե մեդալի։
Մեր երկիրը թիմային պայքարում գրավել է 3-րդ տեղը։ Ֆեդերացիայից նշում են, որ այսպիսի արդյունք անկախ Հայաստանի պատմության մեջ չէր եղել։