Օրվա լրահոս

Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 23։02-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղում այրվում է անասնակեր։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:


 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է հոկտեմբերի 17-ին, ժամը 02:48-ին, մարվել՝ 10։57-ին։ Այրվել է մոտ 4000 հակ անասնակեր։


 

Ավելի վաղ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտնել էր, որ հրդեհ է բռնկվել ադրբեջանական զինուժի կրակոցների հետեւանքով: Նույն պատճառով հրդեհ էր բռնկվել նաև 2 օր առաջ, այրվել էր 8000 հակ անասնակեր:

Վերջին նորություններ