Գիշերը Երասխ գյուղում կրկին հրդեհ է բռնկվել. ԱԻՆ
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 23։02-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղում այրվում է անասնակեր։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Հիշեցնենք, որ ՄԻՊ Արման Թաթոյանը գիշերը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հոկտեմբերի 16-ին ժամը 23-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը թիրախային կրակել են Արարատի մարզի Երասխ համայնքի վրա: Կրակահերթերը եղել են նպատակային՝ քաղաքացիական տների ուղղությամբ: Գնդակոծությունից անմիջապես հրդեհվել է Երասխ համայնքի բնակչի 3-4 հազար հակ խոտի դեզը:
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. «պոլիգոնների» խաչմերուկում բախվել են Kia-ն և Ford Transit-ը. կա 1 զոհ
Հոկտեմբերի 16-ին, ժամը 18:20-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին բախվել են Kia և Ford Transit մակնիշի ավտոմեք...
Սեփական ամառանոցում գտել են ուկրաինացի դիվանագետի դին
Կիևի իր ամառանոցում գտել են ուկրաինացի դիվանագետի դին։ Տեղեկությունը հայտնում է tsn.ua–ն: «Կիևում դիվանագետի խորհրդ...
24–ամյա վարորդը Mercedes-ով՝ Նորագավիթի «գաի պոստի» մոտ, մխրճվել է ավտոքարշակի մեջ
Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40-ի սահմաններում 24-ամյա Ավագ Սահակյանը...
Սյունիքում իրանցու ավտոցիստեռնը գլորվել է ձորը. վարորդը արգելափակվել է խցիկում
Հոկտեմբերի 17-ին, ժամը 00:06-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեղրի-Կապան...