24–ամյա վարորդը Mercedes-ով՝ Նորագավիթի «գաի պոստի» մոտ, մխրճվել է ավտոքարշակի մեջ
Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40-ի սահմաններում 24-ամյա Ավագ Սահակյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բսխվել ժողովրդին հայտնի Նորագավիթում չգործող ճանապարհային ոստիկանության հենակետի դիմաց Ford Transit մակնիշի ավտոմեքենայի կայանված քարշակին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ Հ. Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է Mercedes-ի վարորդի և քարշակի սեփականատիրոջ ամբողջայկան տվյալները:
Նմանատիպ հոդվածներ
Գիշերը Երասխ գյուղում կրկին հրդեհ է բռնկվել. ԱԻՆ
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 23։02-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղում այ...
Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. «պոլիգոնների» խաչմերուկում բախվել են Kia-ն և Ford Transit-ը. կա 1 զոհ
Հոկտեմբերի 16-ին, ժամը 18:20-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին բախվել են Kia և Ford Transit մակնիշի ավտոմեք...
Սեփական ամառանոցում գտել են ուկրաինացի դիվանագետի դին
Կիևի իր ամառանոցում գտել են ուկրաինացի դիվանագետի դին։ Տեղեկությունը հայտնում է tsn.ua–ն: «Կիևում դիվանագետի խորհրդ...
Սյունիքում իրանցու ավտոցիստեռնը գլորվել է ձորը. վարորդը արգելափակվել է խցիկում
Հոկտեմբերի 17-ին, ժամը 00:06-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեղրի-Կապան...