Լեքսուսի վարորդը փաստաթղթերի հետ պարեկին 10 հազար դրամ է տվել
Հոկտեմբերի լույս 11-ի գիշերը Երևանի Կենտրոնում ծառայություն իրականացրած պարեկները Արամի փողոցում նկատել են «Լեքսուս» մակնիշի մի ավտոմեքենա, որի վարորդը թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտում։ Հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
«Պարեկները փորձել են խախտման փաստով արձանագրություն կազմել։ Այդ ընթացքում տղամարդը փաստաթղթերի հետ մեկնտեղ պարեկին 10 հազար դրամ է տվել՝ առաջարկելով չկազմել արձանագրությունը։
Պարեկները նրան, կաշառք տալու կասկածանքով, բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։
Հորդորում ենք վարորդներին դրսևորել բացառապես իրավաչափ վարքագիծ․ բոլոր ապօրինություններին տրվելու է համապատասխան իրավական գնահատական»,-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
«Երևան սիթի»-ում հայտնաբերվել է տղամարդու դի
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Սեբաստիա 141/5 հասցեում գործող «Երևան սիթի» սուպերմարկետի վերելակի մոտ...
Հրաձգությունը 1 ժամ է տևել. Հարավի գյուղապետ
Այսօր համեմատաբար խաղաղ է, կրակոցի ձայներ չենք լսել: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասել է Հարավ գյուղի գյուղապետը...
18+. Առաջին լուսանկարները՝ ողբերգական վթարի վայրից
Հոկտեմբերի 20-ին, ժամը 07:04-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կաքավաձոր գյուղ...
Ադրբեջանցիները ձերբակալել են դիպուկահարին, որը սպանել էր Արցախում հայ գյուղացուն. Աբովյան
Ինչպես հայտնում է հայտնի տելեգրամյան ալիքը (Mika Badalyan)՝ ադրբեջանցիները ռուսական կողմի ճնշումներից հետո, ձերբակալել ե...