Հրաձգությունը 1 ժամ է տևել. Հարավի գյուղապետ
Այսօր համեմատաբար խաղաղ է, կրակոցի ձայներ չենք լսել: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասել է Հարավ գյուղի գյուղապետը՝ Անդրանիկ Ղազարյանը:
Վերջինս նշել է, որ երեկ տեղի ունեցած հրաձգությունը մոտավորապես 1 ժամ է տևել, իսկ այն դադարել է միայն այն ժամանակ, երբ ռուս խաղաղապահներն են բարձրացել դիրքեր. «Դրանք դադարել են այն ժամանակ, երբ ռուս խաղաղապահները բարձրացել են դիրքեր՝ մեր տղաների մոտ: Այնտեղ մնացել են 15-20 րոպե հետո իջել են»:
Նա ասել է, որ չնայած կրակոցները պարզ լսվում էր ամբողջ գյուղում, ժողովրդի մոտ որևէ խուճապ չի եղել. «Պարզ լսվում էին ձայները, քանի որ խաղաղ բնակչությունից թշնամու դիրքերի հեռավորությունը ընդամենը 2 կմ է: Ադրբեջանցիները տեղակայված են գյուղի դիմացի սարի վրա, իրենք էլ մերոնք էլ մեկ գծի վրա են»,- շեշտեց Անդրանիկ Ղազարյանը:
Հիշեցնենք՝հոկտեմբերի 14-ի երեկոյան ադրբեջանական ԶՈՒ-երը կրակ են բացել Արցախի Հանրապետության արեւելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել 6 զինծառայող: Սահմանային գոտում տեղի ունեցած միջադեպերից հետո օպերատիվ-մարտավարական իրադրությունը այս պահին հանգիստ է, եւ հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի:
Նմանատիպ հոդվածներ
«Երևան սիթի»-ում հայտնաբերվել է տղամարդու դի
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Սեբաստիա 141/5 հասցեում գործող «Երևան սիթի» սուպերմարկետի վերելակի մոտ...
18+. Առաջին լուսանկարները՝ ողբերգական վթարի վայրից
Հոկտեմբերի 20-ին, ժամը 07:04-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կաքավաձոր գյուղ...
Ադրբեջանցիները ԱԹՍ-ով հարվածել են հայկական դիրքին. Վահան Բադասյան. ArmDaily
Արցախի նախագահի անվտանգային ու տեղահանվածների հարցերով խորհրդարական Վահան Բադասյանն ArmDaily.am-ի հետ զրույցում ասել է,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհ և կրակոցներ՝ Երասխում. նոր մանրամասներ
Auroranews-ը վաղ առավոտից ահազանգեր է ստանում Երասխի բնակիչներից: Վերջիններս նշում են, որ ադրբեջանական կողմը սադրիչ գործ...