15 տոննա բանանով բարձված բեռնատարը կողաշրջվել է․ վարորդը վիրավոր է

Երեկ՝ հոկտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 02:40-ի սահմաններում Վրաստանի քաղաքացի, 59-ամյա Էմզար Զուգլիձեն իր վարած  Scania մակնիշի բեռնատարով Թալին-Քարակերտ ավտոճանապարհի  20-րդ կ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում ճանապարհի երթևեկելի գոտում կողաշրջվել է: Լրատվականը հայտնում է, որ ավտոմեքենան բարձված է եղել 15 տոննա բանանով: 

Քաղաքականություն