Ուկրաինայի պատգամավորին մահացած են գտել․ նա Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի հեղինակն էր
Կիևի ոստիկանությունը հոկտեմբերի 8-ին տեղեկատվություն Է ստացել, որ մայրաքաղաքի Դնեպրովսկի շրջանում մահացած հայտնաբերել են Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Անտոն Պոլյակովին, գրում են միջազգային լրատվականները:
«Կանխապես իրավապահ մարմինները որոշել են, որ տղամարդը ճանապարհին իրեն վատ է զգացել տաքսիում, նրան շտապ օգնության բժիշկները փորձել են հոսպիտալացնել, բայց արձանագրել են մահ: Այժմ ոստիկանները դեպքի վայրում անցկացնում են անհրաժեշտ նախնական հետաքննչական գործողությունները ժողովրդական պատգամավորի մահվան հանգամանքները պարզելու համար: Նրա մարմինն ուղարկվելու է դատաբժշկական փորձաքննության, ինչը պետք Է պարզի մահվան պատճառը»,-ասվում Է հաղորդագրության մեջ:
Անտոն Պոլյակովը ձեռնարկատեր Է՝ Չեռնիգովից: Գերագույն ռադա էր անցել «Ժողովրդի սպասավոր» կուսակցության ցուցակով, հաղորդել է «Ուկրինֆորմ»-ը:
Հիշեցնենք, որ վերջինս Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի հեղինակն է եղել։
Նմանատիպ հոդվածներ
Եղբայրը փորձել է քրոջ մեղքն իր վրա վերցնել․ վարորդական վկայական չունեցող քույրը տապալել էր լուսացույցը
ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունը պարզվել է՝ ով է հոկտեմբերի 3-ին Թբիլիսյան խճուղու և Սարկավագի փողոցի խաչմերուկո...
Զանգվածային ծեծկռտուք` Երևանի կենտրոնում. կան վիրավորներ
Samshyan.com-ի տեղեկություններով, ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օ...
Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ՝ Հրազդանում. վարսավիրանոցում տեղի է ունեցել փոխհրաձգություն, կան վիրավորներ
Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։ Ժամը 12։25-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկա...
COVID19-ից մահացել է օլիմպիական եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի դուստրը․ 4 օր առաջ էլ կինն էր մահացել
Այսօր մահացել է օլիմպիական եռակի չեմպիոն, աշխարհահռչակ մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի դուստրը՝ Ժաննա Ազարյան-Սարգսյանը։ Այ...