Ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել` ուղևորներից մեկի մահվան պատճառով

Ռուսական «Ուրալյան ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռը, որն Անթալիայից Եկատերինբուրգ էր ուղևորվում, հարկադիր վայրէջք է կատարել Սոչիում ուղևորներից մեկի մահվան պատճառով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով ավիափոխադրողի մամուլի ծառայությունը։ 

«Անթալիա-Եկատերինբուրգ երթուղով թռչող U61070 չվերթի ժամանակ ուղևորուհիներից մեկի ինքնազգացողությունը վատթարացել է: Բուժօգնություն ցուցաբերելու համար օդանավի հրամատարը որոշում է կայացրել հարկադիր վայրէջք կատարել մոտակա օդանավակայանում»,- ասել են մամուլի ծառայությունից։ 

Առաջին բուժօգնությունը կնոջը ցույց են տվել անձնակազմի անդամները և ուղևորների մեջ գտնվող բժիշկը, սակայն կինը մահացել է նախքան օդակայան հասնելը:

Քաղաքականություն