Կրակոցներ՝ Երևանում. վիրավորներից մեկը Ազգային ժողովի նախկին պատգամավորի որդի է
Այսօր` սեպտեմբերի 24-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 02։40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան փողոցում՝ «Կինո Մոսկվայի» հարևանությամբ, կրակոցներ են հնչել, և կան վիրավորներ։
Մինչ դեպքի վայրում աշխատում էին ոստիկանները, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ ստացվեց ոստիկանության կենտրոնական բաժին, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։ Հիվանդանոց մեկնած Կենտրոնի ոստիկանության ծառայողները պարզել են՝ վիրավորներն են Տավուշի մարզի բնակիչներ՝ 23-ամյա Արման Խաչատրյանը և 24-ամյա Սերգեյ Մելիքյանը։
Ըստ բժիշկների հայտնածի՝ վերջիններս ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություններ տալու, քանի որ նրանցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, մյուսն էլ՝ միջին ծանր, և գտնվում են վիրահատարանում։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից Ս. Մելիքյանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Հանրապետական կուսակցության անդամ Գագիկ Մելիքյանի որդին է։ Փաստի առթիվ քննչական 3-րդ բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Աբովյան 3/1 հասցեում գործող «ԷՎՆ» սրճարանում առաջացող վիճաբանության ժամանակ, որը այնուհետև շարունակվել է սրճարանից դուրս՝ Աբովյան 5 և 7 հասցեների միջև ընկած միջանցիկ ճանապարհին, որտեղ էլ անհայտ անձը դեռևս չպարզված տեսակի հրազենից մի քանի անգամ կրակոցներ է արձակել Ս. Մելիքյանի և Ա. Խաչատրյանի ուղղությամբ։ Դեպքի վայրի զննությամբ քննիչները հայտնաբերել են արնանման հետքեր, 3 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտի պարկուճ և 2 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտի գնդակ։
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական ավտովթար Վայոց Ձորում. 38–ամյա տղամարդը Hyundai Galloper–ով մոտ 200 մետր գահավիժել է անդունդը
Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Ար...
Շան հաչոցի պատճառով վիճաբանություն, որը վերածվել է դանակահարության․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է սպանության փոր...
Ка-27 ուղղաթիռը վթարի է ենթարկվել Կամչատկայում
Կամչատկայում վթարի է ենթարկվել ՌԴ ԱԴԾ Արևելյան Արկտիկական շրջանի սահմանային վարչության ավիացիոն ջոկատի Ка-27 ուղղաթիռը։...
Կենցաղային վիճաբանության պատճառով` մահացու հարված է հասցրել համաքաղաքացու գլխին
Սեպտեմբերի 22-ին, ժամը 01.55-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ ճակատի սալջարդ վերք...