18+ կադրեր․ ինչպես է հանցագործը ներխուժում Պերմի համալսարան և գնդակահարում մարդկանց
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե հանցագործն ինչպես է ներխուժում ՌԴ Պերմի պետական համալսարան։
Հիշեցնենք՝ անհայտ անձը հրաձգություն է սկսել համալսարանի մուտքի մոտ։
Տեղի Առողջապահության նախարարությունից հաղորդել են, որ 14 մարդ է վիրավորվել, կա 6 զոհ։ Ըստ հաղորդագրության՝ «անհայտ անձը ժամը 11-ի սահմաններում տրավմատիկ տեսակի զենքով մտել է Պերմի համալսարանի տարածք և կրակ բացել փողոցում»։
Ուսանողների և դասախոսների մի մասը փակվել է լսարաններում։ Ուսանողներից մի քանիսը դուրս են թռել պատուհաններից։
Դեպքի վայր են մեկնել իրավապահները։ Ուսանողներին տարհանում են։
Ավելի ուշ պարզվել է, որ հրաձգությունը կազմակերպել է 18-ամյա Թիմուր Բեքմանսուրովը, ով զինված է եղել թուրքական huglu Atrox T pump synthetic12x76 510մմ հարթափող հրացանով։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էլբրուսում ձնաբքի պատճառով 5 ալպինիստ է զոհվել
Էլբրուսում 5 ալպինիստ է զոհվել։ Այս մասին հայտնել է Կաբարդինո Բալկարիայի ԱԻՆ գլխավոր վարչությունը։ Երեկ լեռան գագաթը բար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոշոր հրդեհ՝ Երևանում. ժամանել են մեծ թվով հրշեջներ
Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։35-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարույ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բոմժը դու ես․ հայ ոստիկանը պատրաստվում է ջարդել Զարուհի Փոստանջյանի ատամները․ Զոհրաբյան
Հայ ոստիկանը պատրաստվում է ջարդել Զարուհի Փոստանջյանի ատամները՝ խաղաղ ակցիա անցկացնելու համար։ Այս մասին ֆեյսբուքի իր էջ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եռաբլուրում զոհվածի հարազատը հեղուկ լցրեց լրագրողի վրա
Այսօր Եռաբլուրում իրավիճաը լարված էր։ Այտեղից բերման ենթարկվածներ եղան։ Որոշ ժամանակ անց էլ զոհվածի հարազատը հեղուկ լցրե...