ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոշոր հրդեհ՝ Երևանում. ժամանել են մեծ թվով հրշեջներ
Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։35-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարույան փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Գրիբոյեդով փողոցի թիվ 25 հասցեում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻն ՓԾ Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ, և այս պահին մեծ թվով հրշեջներ և կահույքի արտադրամասի աշխատակիցներ պայքարում են կրակի տարածման դեմ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ 2 խմբեր, ովքեր տեղում ծառայություն են կատարում, որպեսզի, եթե անհրաժեշտություն լինի, մարդկանց օգնություն ցուցաբերեն։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները՝ 2-րդ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի գլխավորությամբ։ Պարեկները սահմանազատել են դեպի կահույքի արտադրամաս տանող ճանապարհահատվածը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները ավտոմեքենաները չկայանեն և խոչընդոտ չլինի կահույքի արտադրամասի աշխատակիցների համար։ Տեղում հայտարարվել է հրդեհի վտանգավորության ԲԻՍ-1։
Նմանատիպ հոդվածներ
18+ կադրեր․ ինչպես է հանցագործը ներխուժում Պերմի համալսարան և գնդակահարում մարդկանց
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե հանցագործն ինչպես է ներխուժում ՌԴ Պերմի պետական համալսարան։ Հիշեցնե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էլբրուսում ձնաբքի պատճառով 5 ալպինիստ է զոհվել
Էլբրուսում 5 ալպինիստ է զոհվել։ Այս մասին հայտնել է Կաբարդինո Բալկարիայի ԱԻՆ գլխավոր վարչությունը։ Երեկ լեռան գագաթը բար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թալիբներն Աֆղանստանի փոխնախագահի տանը ոսկու ձուլակտորներ և 6 միլիոն դոլար են գտել
«Թալիբան» շարժման գրոհայիններն Աֆղանստանի փոխնախագահ Ամրուլլահ Սալեհի տանը գտել են 6,5 մլն դոլար և ոսկու ձուլակտորներ: Ա...
Գորիս - Կապան ճանապարհի վրա ադրբեջանցիները ձերբակալել են իրանական երկու բեռնատարի վարորդների. Para TV
Գորիս - Կապան ավտոճանապարհի վրա ադրբեջանցիները ձերբակալել են իրանական երկու բեռնատարի վարորդների։ Para TV-ի ունեցած տեղե...