Ծեծ, կռիվ ու վիրավորանքներ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում․ քաղաքացիները պահանջում են չեղարկել տոնական համերգը
Երեւանի Շառլ Ազնավուրի հրապարակում իրավիճակը լարվեց եւ ոստիկանները ակցիայի մասնակիցենրին սկսեցին բերման ենթարկել:
Նշենք, որ ակցիայի մասնակիցներից մեկը բարձրախոսով հայտարարեց, որ ինչքան էլ փորձեն իրենց բերման ենթարկել, նրանք փողոցը չեն լքելու եւ շարունակելու են պայքարել նաեւ ոստիկանների երեխաների համար. «Եթե դուք պատրաստ եք ծառայել Թուրքիայի հանրապետությանը, ապա մենք` ոչ»:
Դրանից հետո սկսվեց քաշքշոց ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ եւ ոստիկանները բերման ենթարկեցին ակցիայի մի քանի մասնակիցների:
Հավաքվածները ամոթանք են տալիս ոստիկաններին եւ վանկարկում` «յանիչար, թուրք», «Նիկոլ, դավաճան»: Ակցիայի մասնակից մի տարեց տղամարդու ինքնազգացողությունը վատացավ, որին ոստիկանները փորձում էին բերման ենթարկել:
Տեսանյութը՝ 24news