Պարեկային ծառայության 31-ամյա պարեկը Toyota Alphard-ով բախվել է ԶԻԼ-ին, իսկ հետո՝ երկաթե արգելապատնեշին. վարորդը տեղում մահացել է, կա վիրավոր

Այսօր` սեպտեմբերի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 05։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 32 կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, բախվել են Սևան քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Սևակ Հայրումյանի վարած Toyota Alphard մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 38-ամյա Գագիկ Խաչատրյանի վարած ԶԻԼ մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի վարորդ Ս. Հայրումյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր՝ 

 

Սևան քաղաքի բնակիչ, 24-ամյա Նարեկ Մաթևոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով;  Մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները և մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Չարենցավան» բժշկական կենտրոնի դի տեղափոխող ավտոմեքենային։ Օպերատիվ են գործել Չարենցավանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, վիրավորին տեղում առաջին առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը։ 

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած Ս. Հայրումյանը ծառայում էր ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտում՝ որպես պարեկ։  Նույն վաշտում է աշխատում նաև վիրավոր Ն. Մաթևոսյանը։