Քաղաքականություն Կարևոր

Խուզարկություններ Զելենսկիի աշխատակազմի ղեկավարի տեղակալի տանը

Խուզարկություններ Զելենսկիի աշխատակազմի ղեկավարի տեղակալի տանը
Ուկրաինայի հակակոռուպցիոն գերատեսչությունները հայտնել են գործող և նախկին պատգամավորների գլխավորած ու նախագահի աշխատակազմի պաշտոնյաների մասնակցությամբ հանցավոր կազմակերպության բացահայտման մասին…

Ուկրաինայի հակակոռուպցիոն գերատեսչությունները հայտնել են գործող և նախկին պատգամավորների գլխավորած ու նախագահի աշխատակազմի պաշտոնյաների մասնակցությամբ հանցավոր կազմակերպության բացահայտման մասին:


Ուկրաինայում իրականացվում են խուզարկություններ, որոնք առնչվում են նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալին։ Հակակոռուպցիոն կառույցների փոխանցմամբ՝ բացահայտված «հանցավոր կազմակերպությունը» ղեկավարվել է երկրի գործող ու նախկին պատգամավորների կողմից, իսկ նախագահական աշխատակազմի ներկայացուցիչները ներգրավված են եղել դրանում։


Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոյի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի քննության թիրախում է հայտնվել նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Իրինա Մուդրայան։ Մեդիա աղբյուրների համաձայն՝ խուզարկություններ են տեղի ունեցել նաև նախկին «Ընդդիմադիր հարթակ — Վասն կյանքի» խմբակցության պատգամավոր Վադիմ Ստոլարի, ինչպես նաև խորհրդարանի նախկին պատգամավոր Մաքսիմ Նիկիտասի բնակարաններում։ Պաշտոնական հաղորդագրության մեջ ևս անդրադարձել է նախագահի աշխատակազմին և Գերագույն ռադայի պատգամավորներին։


Կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված դատախազության (ԿՊՄԴ) ներկայացրած կասկածանքների մանրամասները դեռևս չեն բացահայտվել, սակայն «Զերկալո նեդելի» պարբերականի փոխանցմամբ՝ քննվող գործին առնչվում են նաև արդարադատության նախարարության պաշտոնյաներ և ազգայնացված «Սենս Բանկը» (նախկին «Ալֆա բանկ Ուկրաինա»)։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250