
Մախաչկալայում 2 աշակերտ դպրոցում «Չերեմուխա» տեսակի արցունքաբեր գազ են բաց թողել․ 19 մարդ հոսպիտալացվել է

Ռուսաստանի Մախաչկալա քաղաքի դպրոցներից մեկում գազ է բաց թողնվել, ինչի հետևանքով 19 մարդ հոսպիտալացվել է: Երեք դպրոցական գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին տեղեկանում ենք Meduza-ից։
Ընդմիջման ժամանակ իններորդ դասարանցի երկու աշակերտ «Չերեմուխա» սրվակով արցունքաբեր գազ են բաց թողել դպրոցում։
Տուժողների թվում կան երկրորդ, հինգերորդ, իններորդ, տասներորդ դասարանների աշակերտներ, ինչպես նաեւ մեկ ուսուցիչ: Երեք դպրոցական գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, քանի որ թթվածնի կարիք ունեն:
Գազը սրսկող դեռահասները տեղափոխվել են ոստիկանության բաժին ՝ հետագա քննության համար: