
Կալանավորի հետանցքից հայտնաբերվել է փաթեթ, որում եղել են մկրատի կոտրած ծայր, 2 ներարկիչ․ մանրամասներ

2021 թվականի սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել դատապարտյալ Հ. Ա.-ի մոտ կարճատև տեսակցության եկած հորը՝ Վ. Ա.-ին: Զննությամբ վերջինիս մոտ գտնվող ծխախոտի 15 գլանակներից մեկում հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգված: Քաղաքացի Վ. Ա.-ի բանավոր հայտարարությամբ՝ մյուս գլանակներում ևս առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգվածներ: |