Պատահարներ
20-ամյա վարորդը BMW X5-ով բախվել է մայթեզրի քարերին, ապա ծառին. կան վիրավորներ, 2 անվահեծանները կոտրվել են
Սեպտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01:40-ի սահմաններում Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 20-ամյա Սամվել Հայրապետյանը իր վարած BMW X5 մակնիշի 55 NV 555 համարանիշի ավտոմեքենայով Չարենցավան քաղաքի Շահումյան-Գործարանային փողոցների խաչմերուկում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է մայթեզրի քարերին, ծառին և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ս. Հայրապետյանն ու նրա ուղևոր՝ Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 21-ամյա Կարեն Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով ավտոմեքենայի աջ կողմի անվահեծանները կոտրվել էին։
Նմանատիպ հոդվածներ
Գորիս - Կապան ճանապարհի վրա ադրբեջանցիները ձերբակալել են իրանական երկու բեռնատարի վարորդների. Para TV
Վիճաբանություն, կրակոց՝ «Եռաբլուր»-ի մուտքի մոտ
Վիրավոր զինծառայող ունենք․ Ադրբեջանը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. ՊԲ
Քիչ առաջ ինչ կրակոցներ են հնչել Թալին-Երևան ճանապարհին․ ոստիկանությունից պարզաբանում են
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայում բռնցքամարտի մրցաշարի ընթացքում մասսայական ծեծկռտուք է սկսվել
5.0