Լևոն Արոնյանը շախմատի մրցաշարում պարտվել է աշխարհի 13-րդ չեմպիոնին
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող Champions Showdown արագ շախմատի մրցաշարում պարտվել է աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովին:
Նշենք, որ մրցաշարին մասնակցում է 10 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանան, Ուեսլի Սոն, Սեմ Շենկլանդը, Հիկարու Նակամուրան, Լենյեր Դոմինգեսը, ռուս Պյոտր Սվիդլերը, աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը, ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովը։
Վեց տուրից հետո Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Արոնյանը երկուսուկես միավոր ունի։ Առաջին օրը Արոնյանը պարտվեց Պյոտր Սվիդլևին, հաղթեց Հիկարու Նակամուրային ու ոչ ոքի խաղաց Ֆաբիանո Կարուանայի հետ: Երկրորդ օրը Արոնյանը զիջեց Կասպարովին և ոչ ոքի խաղաց Ուեսլի Սոյի (ԱՄՆ) և Մաքսիմ Վաշյե-Լագրավի (Ֆրանսիա) հետ:
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 150 հազար դոլար: