Սպորտ
Հայաստանը 4 մեդալ նվաճեց պատանեկան ԵԱ-ում
Adrine Nidelyan
1 րոպե
224 դիտում
Լեհաստանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանը նվաճեց 4 մեդալ։
Գյումրեցի Ռաֆիկ Մինասյանը 61 կգ քաշային կարգում պոկեց 114 կգ, հրեց 144 կգ և երկամարտի 258 կգ արդյունքով գրավեց առաջին տեղը, հաղորդում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը։ Գյումրեցի Մերուժան Եղոյանը 55 կգ քաշային կարգում գրավեց երկրորդ տեղը՝ 216 կգ (97 կգ + 119 կգ):
Երրորդ մրցանակակիր դարձավ երևանցի ծանրքաշային Ալբերտ Թումասյանը ՝ 321 կգ (147 կգ + 175 կգ):
Տղաները թիմային հաշվարկում գրավեցին երրորդ տեղը:
Հայաստանի աղջիկներից արծաթե մեդալակիր դարձավ գյումրեցի Էմմա Պողոսյանը (81 կգ) երկամարտի 196 կգ (83 կգ + 113 կգ) արդյունքով։ Նա նաև սահմանեց Եվրոպայի մինչև 15 տարեկան աղջիկների ռեկորդ:
Նմանատիպ հոդվածներ
Արոնյանը հաղթեց ադրբեջանցի շախմատիստին
Adrine Nidelyan
317
Բուլղարիայի ֆուտբոլի հավաքականի մարզիչը խաղի ժամանակ մահացել է կայծակի հարվածից
Adrine Nidelyan
1 րոպե
732
«Տեսեք՝ ով է միացել Հայաստանի հավաքականին»
Adrine Nidelyan
274
«Յուվենտուսի» ինստագրամի բաժանորդները նվազել են 200 հազարով. պատճառը Ռոնալդուն է
Adrine Nidelyan
1 րոպե
274
Ավելին Սպորտ բաժնից
Լուրերը մեկ տողով. Պատերազմ՝ Մերձավոր Արևելքից մինչև Եվրոպա. սպորտից մինչև քաղաքականություն
1 րոպե
356
Լուրերը մեկ տողով. Վարչապետից բանաձև մեր երկրի համար՝ պատերազմի, տնտեսության և ռիսկերի ֆոնին
1 րոպե
601
Արման Ծառուկյանը կրկին աշխարհի 15 լավագույն մարտիկների շարքում է
1 րոպե
699
Լուրերը մեկ տողով. Աշխարհում՝ նոր ռազմական ու քաղաքական զարգացումներ, ՀՀ-ում՝ ընտրություններին ընդառաջ հայտարարություններ
1 րոպե
856