Բուլղարիայի ֆուտբոլի հավաքականի մարզիչը խաղի ժամանակ մահացել է կայծակի հարվածից
Բուլղարիայի ֆուտբոլի հավաքականի մարզիչը հանդիպման ժամանակ մահացել է կայծակի հարվածից: BTA պետական լրատվական գործակալությունը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել կիրակի Բուլղարիայի երկու գյուղերի՝ Լեսիչովոյի եւ Չերնոգորովոյի թիմերի միջեւ ընկերական հանդիպման ժամանակ:
Հյուրերի թիմի մարզիչ՝ 41-ամյա Իվան Ռանչեւը տեղում մահացել է կայծակի հարվածից՝ ուժեղ ամպրոպի ժամանակ, խաղի մեկնարկից անմիջապես հետո:
Հարվածի ալիքը տապալել է եւս մի քանի խաղացողների, սակայն նրանք լուրջ վնասվածքներ չեն ստացել:
Լեսիչովոյի համայնքապետ Դիմիտար Վրինչեւը ԶԼՄ-ներին հայտնել է, որ ֆուտբոլային հանդիպումը սկսվել է երեկոյան 18:30-ին, եւ դրանից կարճ ժամանակ անց «անձրեւ է սկսվել»: «Ուժեղ ամպրոպ էր, եւ դաշտին կայծակ հարվածեց», - ասել է նա: «Կայծակը հարվածեց Իվան Ռանչեւին եւ մեր թիմի ֆուտբոլիստին: Երկուսն էլ ընկան գետնին»:
Նմանատիպ հոդվածներ
Արոնյանը հաղթեց ադրբեջանցի շախմատիստին
Հայ գրոսմայստերը արագ շախմատի Aimchess US Rapid օնլայն մրցաշարում պայքարից դուրս թողեց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին...
«Տեսեք՝ ով է միացել Հայաստանի հավաքականին»
«Տեսեք՝ ով է միացել ազգային հավաքականին Սկոպյեում»: Այսպիսի գրառում է արել ՀՖՖ մամուլի ծառայությունը` ֆեյսբուքյան իր էջո...
«Յուվենտուսի» ինստագրամի բաժանորդները նվազել են 200 հազարով. պատճառը Ռոնալդուն է
Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխությունը «Յուվենտուսից» «Մանչեսթեր Յունայթեդ» ազդել է սոցցանցերում թուրինյան ակում...
Հայաստանը 4 մեդալ նվաճեց պատանեկան ԵԱ-ում
Լեհաստանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանը նվաճեց 4 մեդալ։Գյումրեցի Ռաֆիկ Մինասյանը 6...