Ինչպե՞ս են ընդունել Շուշիի այցի հրավերը. Հունաստանի ԱԳՆ պարզաբանումը
Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասն անդրադարձել է Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիի տարածք Հունաստանի դեսպանի այցի պատճառներին:
«Հունաստանն, ինչպես հայտնի է, Հայաստանի հետ պահպանում է հրաշալի, պատմական ու բարեկամական հարաբերություններ: Հայաստանի համար դժվար պահերին Հունաստանը կանգնել է նրա և հայ ժողովրդի կողքին: Ես Երևան եմ այցելել 2020 թ. հոկտեմբերի 16-ին, երբ ԼՂ-ում դեռ շարունակվում էին ռազմական գործողությունները՝ իմ այցով համերաշխության մասին ուղերձ փոխանցելով: Ի պատասխան մեր երկրին ուղղված խնդրանքի և մեր ԱԳՆ համակարգմամբ՝ Հունաստանը 2020 թ. դեկտեմբերի 12-ին և 2021 թ. հունվարի 8-ին հումանիտար օժանդակության երկու առաքելություն է իրականացրել (բժկշկական նյութեր և սննդամթերք)՝ դրանով իսկ ցուցաբերելով փաստացի աջակցություն ու համերաշխություն:
Միևնույն ժամանակ, ինչպես հայտնի է, Հունաստանը 1992 թ.-ից դիվանագիտական հարաբերություններ է պահպանում Ադրբեջանի հետ: Երկկողմ հարաբերություններում ճգնաժամից հետո 2020 թ. աշնանը Հունաստանի դեսպանը վերադարձավ Բաքու, որտեղ իր պարտականություններից ելնելով հետևում է տեղի իրադարձություններին: Բացի այդ, Հունաստանի՝ իբրև ԵՄ անդամ երկրի հնարավորությունների համատեքստում մեր դեսպանությունը Բաքվում իր գործունեությունը համակարգում է գործընկերների հետ: Այդ իսկ պատճառով նմանատիպ հրավերներին վեց բացասական պատասխաններից հետո մեր դեսպանի որոշումը՝ ընդունել երկրի ԱԳՆ հրավերը, որն ընդունվել է եվրոպական դեսպանությունների մեծամասնության կողմից, որևէ պարագայում չի կարող ընդունվել որպես հայացքների հաստատում կամ ընդունող կողմի գործողությունների ճանաչում, դեռ չենք խոսում հանդիսություններին, ավելի ճիշտ՝ տոնակատարությանը մասնակցության մասին:
Այս այցը տեղի է ունեցել ԵՄ անդամ-երկրների դեսպանությունների միջև համակարգման, դիտարկման անհրաժեշտության և նախարարություն հստակ տեղեկատվության փոխանցման համատեքստում:
Մենք միշտ մնում ենք ձեր կողքին՝ մեր սերտ համագործակցության համատեքստում»,- ասված է Հունաստանի ԱԳ նախարարի նամակում:
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Ռուս զինծառայողներն ի՞նչ գործողություններ են կատարում Տավուշի սահմանագծին. մարզպետը մանրամասնում է. «Հետք»
Ժամը 16:00-ի սահմաններում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնել է, որ ռուս զինծառայողները սահման...
Հայաստանը պատրաստ է սահմանային խնդիրների ռազմական լուծմանը․ Независимая Газета
Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը օգոստոսի 10-ին աշխատանքային այցով Մոսկվա է մեկնել՝ իր ռուս գործընկեր Ս...
Հայաստանը հոկտեմբերի 19-ին համաձայն է եղել կանգնեցնել պատերազմը. Ռուբեն Ռուբինյանը պատմեց, թե ինչ է եղել հետո
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը մանրամասնել է, թե ինչու 2020 թվականի սեպտեմբերի 27-ից թուրք-ադրբեջանական...