Գնել Սանոսյանն ասել է, թե ինչպե՞ս է պատկերացնում տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը
Ապաշրջափակումը վերաբերվում է երկու երկրներին։ Երկուսը համաչափ կերպով պետք է ապաշրջափակեն տրանսպորտային ուղիները, և սկսվի հաղորդակցություն, որից կշահենք ոչ միայն մենք, այլև տարածաշրջանի մեր հարևան երկրները, Կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Գնել Սանոսյանը՝ մանրամասնելով, թե ինչպես է պատկերացնում տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը։
«Հատկապես եթե երկաթուղու մասին է խոսքը, չենք կարող առանց ենթակառուցվածքների կառուցման ունենալ ապաշրջափակում, որովհետև ունենք հատվածներ, որտեղ երկաթուղու նախկին ցանցը չկա, և պետք է նորը կառուցվի», - ասաց նա։
Կառուցվելիք երկաթուղու ուղղությունները, նրա ենթադրությամբ, լինելու են նույնը, ինչ ԽՍՀՄ տարիներին։
«Բոլորիս հայտնի է՝ երկաթուղին անցնում էր Նախիջևանով, Մեղրիով։ Եթե որոշում կայացվի, որ երկաթուղին պետք է շահագործել, ուրեմն այդ ուղղությունը պետք է վերականգնել։ Իջևանի ուղղությամբ սովետական տարիներին եղել է։ Ենթադրաբար, երբ տարածաշրջանում խաղաղություն լինի և կարողանանք ամբողջովին ապաշրջափակել, կարծում եմ, նաև տնտեսապես ձեռնտու կլինի այդ ուղղություններով աշխատեցնելը», - ասաց Սանոսյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ժիրինովսկու խոսքերը հանգեցրել են միջազգային սկանդալի Ադրբեջանի և Ռուսաստանի միջև
Ադրբեջանում ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է երկրի ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա են հանձնել՝ կապված երկրի ղե...
ՆԱՏՕ-ի հրամանատարներից մեկը հայտնել է՝ որ դեպքում իրենք կրակ կբացեն ռուսական նավերի ուղղությամբ
Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատար Ռոբերտ Բերկը հայտնել է, թե որ դեպքում ՆԱՏՕ-ի ուժերը կրակ կբաց...
Ադրբեջանը Հայաստանին է մեղադրել Նախիջևանի տարածքը գնդակոծելու մեջ
Ադրբեջանը Հայաստանին մեղադրել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքը գնդակոծելու մեջ: Փոխհրաձգությունը տեղի է...
«Ակնայից ուղարկել էին արդեն գրավված Հադրութ. տղերքն ընկել էին շրջափակման մեջ». Արամ Գևորգյան
Բլոգեր, խմբագիր Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս օրերին շատ տարածվեց այս մարդու լուսանկարը։ Գրում է...