Արագածոտնի մարզում միմյանց են բախվել BMW-ն ու Mercedes-ը. կա 4 վիրավոր

Այսօր՝ խոշոր ավտովթար է տեղի ունեցել  Արագածոտնի մարզում: Ժամ 15:30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում՝  Օհանավան գյուղի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են BMW և  Mercedes մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  4 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով  տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն: 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող «Ռշտունի»  առևտրի կենտրոնի աշխատակիցներն ու քաղաքացիները: 

Օպերատիվ է գործել «Աշտարակ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը,  ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ի դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նշված վաշտի ավագ տեսուչներ Շիրակ Մինասյանն ու Մանուկ Սարգսյանը , որպեսզի հետաքրքրասեր  վարորդները ավտոմեքենաները  չկայանեն նշված վայրում և խցանում տեղի չունենա: 

Բախման հետևանքով Mercedes-ը դուրս  է եկել երթևեկելի գոտուց, բախվել բնակչի տան հողամասի ցանցե պարսպին, իսկ BMW-ն մասամբ փակել  ճանապարհը: 

Վթարի վայր են ժամանել նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ  Հայկ Վարդանայն ու Անուշավան Աղաջանյանը: 

Փաստի առթիվ Ա. Աղաջանյանի կողմից նյութեր ն նախապատրաստվում: 

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ: 

Ավտոմեքենաները հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվում են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: 

Օպերատիվորեն ժամանել են նաև  «Ռոսգոսստրախ-Արմենիա»  և «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերույթյունների ներկայացուցիչները: 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ