Շիրակի մարզում բախվել են КамАЗ-ն ու Opel-ը, վերջինը գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 112-րդ կմ հատվածում բախվել են Գուսանա գյուղի բնակիչ,  61-ամյա Սեյրան Հարությունյանի վարած КамАЗ մակնիշի և Արմավիրի  մարզի բնակիչ, 36-ամյա Էդվարդ Մկրտչյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները: 

 

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ բախման հետևանքով Opel -ը դուրս է  եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել, իսկ վարորդ Է, Մկրտչյանն ու նրա ուղևորներ, Արարատի մարզի բնակիչ, 33-ամյա Սահականուշ Սահակյանը, Երևանի բնակիչ, 22-ամյա Անահիտ Մարգարյանը և Արմավիրի մարզի բնակիչ, 26-ամյա  Զավեն Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: 

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: