Պատահարներ
Գեղի գյուղում բռնկված հրդեհը մեկուսացվել է
Հուլիսի 18-ին ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 5 հրշեջ-փրկարար վերսկսել են հրդեհաշիջման աշխատանքները։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։10-ին։ Այրվել է մոտ 20 հա բուսածածկույթ:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին, ժամը 14:08-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղի գյուղի լճի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ այրվում է մոտ 17 հա բուսածածկույթ:
Մթության և տարածքի դժվարանցանելիության պատճառով հրշեջ-փրկարարների և «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն:
Նմանատիպ հոդվածներ
Նոր մանրամասներ՝ երեկ թշնամու կրակոցներից վիրավորում ստացած հայ զինծառայողների առողջական վիճակի մասին. հարուցվել է քրգործ
Երասխում Հայաստանի հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են ադրբեջանական անօդաչու սարք
Ավտովթար՝ Երևան-Սևան ճանապարհին. տուժածներից 3-ը երեխաներ են
Արտակարգ դեպք Երևանում. Range Rover-ը մխրճվել է բնակչի ավտոտնակի մեջ, վնասելով կայանված Opel-ը. կա վիրավոր. shamshyan. com
Ավելին Պատահարներ բաժնից
Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած վարորդը մինչ այժմ գտնվում է ազատության մեջ․ փաստաբան
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում առատ ձյունը մեծ վնասներ է հասցրել
1.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայում բռնցքամարտի մրցաշարի ընթացքում մասսայական ծեծկռտուք է սկսվել
5.0