Պատահարներ
Տեսակադրեր են հրապարակվել Հրազդան տոնավաճառի դիմաց տեղի ունեցած վրաերթից
Համացանցում տեսակադրեր են տարածվել երեկ երեկոյան Աթենքի փողոցում՝ Հրազդան տոնավաճառի դիմաց տեղի ունեցած վրաերթից։ Վրաերթի էր ենթարկել 3 հետիոտնի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին և 3-րդ վաշտերի ծառայողները:
Օպերատիվ են գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Նմանատիպ հոդվածներ
Միջադեպ է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանին․ զոհ ունենք
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավտոպատահարի հետևանքով մեկ զինծառայող մահացել է, հինգը՝ հոսպիտալացվել
Ադրբեջանցիները պնդում են, թե օգնել են արցախցուն, որը պայթել էր ականի վրա, սակայն տեսակադրերում այլ բան է երևում
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իդլիբում թուրքական զրահափոխադրիչը մոտոցիկլետով վրաերթի է ենթարկել խաղաղ բնակչի
Ավելին Պատահարներ բաժնից
Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած վարորդը մինչ այժմ գտնվում է ազատության մեջ․ փաստաբան
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում առատ ձյունը մեծ վնասներ է հասցրել
1.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայում բռնցքամարտի մրցաշարի ընթացքում մասսայական ծեծկռտուք է սկսվել
5.0