Պատահարներ

Թբիլիսիում մահացած են գտել հուլիսի 5-ին ռադիկալ խմբերի կողմից ծեծի ենթարկված օպերատորին

Lilit A. 386 դիտում
Թբիլիսիում մահացած են գտել հուլիսի 5-ին ռադիկալ խմբերի կողմից ծեծի ենթարկված օպերատորին

Վրացական Tv Pirveli-ի օպերատոր Ալեքսանդրե Լաշկարավային սեփական տանը մահացած են գտել։ Նրան հուլիսի 5-ին ռադիկալ խմբերի կողմից ծեծի էր ենթարկվել՝ մասնագիտական գործունեություն իրականացնելու ժամանակ։

 

Հայտնել էինք, որ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ԼԳԲՏհամայնքը Արժանապատվության երթ էր նախատեսել եւ որը չեղյալ հայտարարվեց: Բախումներ էին եղել, կային վիրավորներ: Վնասվածքներ էին ստացել նաեւ լրատվամիջոցների ավելի քան 50 ներկայացուցիչներ: Նրանց թվում էր վրացական Pirveli հեռուստաալիքի օպերատոր Ալեքսանդր, կամ ինչպես նրան գործընկերներն են կոչում Լեկսո Լաշկարավան: Այսօր առավոտյան վրացական լրատվամիջոցները հայտնեցին, որ վերջինիս մահացած են գտել սեփական բնակարանում: Վրաստանի ՆԳ նախարարությունը հայտնում է, որ օպերատորի մահվան փաստով հետաքննություն է սկսվել: 

 

Նշենք` Լաշքարավային «Ամոթ է» կազմակերպության գրասենյակում էին ենթարկել ծեծի, այդ ժամանակ նա լրագրող Միրանդա Բաղաթուրիայի հետ լուսաբանում էր ռադիկալ խմբերի հարձակումը կազմակերպության գրասենյակի վրա։ Ըստ լրագրողի պատմածի, տասնյակ անձիք շուրջ 20 րոպե ծեծում էին օպերատորին։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250