Պատահարներ
Սարալանջի փողոցում բախվել են Lexus-ը, BMW-ն, Nissan Teana-ն ու Opel-ը. կա վիրավոր
Այսօր շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:15-ի սահմաններում Սարալանջի ճանապարհին բախվել են BMW, Lexus, Oepl և Nissan Teana մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից տեղափոխվել է հիվանդանոց: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ 2 ավտոմեքենա սկզբից բախվել են իրար ու վարորդները սպասել են ԱՊՊԱ-ի ժամանմանը, որից հետո ևս 2 ավտոմեքենա է բախվել:
[bb33523df43356ab6c78abc006b1acfe.jpg]
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ հոդվածներ
Ծառայակցի կողմից անզգուշությամբ արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող. ՊՆ
Ջրասուզակները քաղաքացիներին դուրս են բերել ափ. ԱԻՆ
Թբիլիսիում մահացած են գտել հուլիսի 5-ին ռադիկալ խմբերի կողմից ծեծի ենթարկված օպերատորին
Արագածոտնի մարզում բախվել են Opel-ն ու BMW-ն. BMW-ն կողաշրջված հայտնվել է դաշտում. կա վիրավոր
Ավելին Պատահարներ բաժնից
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Խոշոր հրդեհ Թուրքիայում․ կրակը հասել է անտառային գոտի
5.0