Պատահարներ
Արագածոտնի մարզում բախվել են Opel-ն ու BMW-ն. BMW-ն կողաշրջված հայտնվել է դաշտում. կա վիրավոր
Այսօր՝ հուլիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 59-րդ կմ հատվածում բախվել են Արթիկ քաղաքի բնակիչ, 36-ամյա Գևորգ Նիկողոսյանի վարած BMW մակնիշի և Ալավերդի քաղաքի բնակիչ, 56-ամյա Վաղինակ Գասպարյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Նիկողոսյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Ապարան» բժշկական կենտրոն: Բախման հետևանքով BMW-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
[816ea8942ed3215b0e506425d66f3b89.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Ծառայակցի կողմից անզգուշությամբ արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող. ՊՆ
Ջրասուզակները քաղաքացիներին դուրս են բերել ափ. ԱԻՆ
Թբիլիսիում մահացած են գտել հուլիսի 5-ին ռադիկալ խմբերի կողմից ծեծի ենթարկված օպերատորին
Սարալանջի փողոցում բախվել են Lexus-ը, BMW-ն, Nissan Teana-ն ու Opel-ը. կա վիրավոր
Ավելին Պատահարներ բաժնից
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Խոշոր հրդեհ Թուրքիայում․ կրակը հասել է անտառային գոտի
5.0