Արտակարգ դեպք Երևանում. քաղաքացու ինքնազգացողությունը ավտոմեքենան վարելիս վատացել է. բնակիչները մեղադրում էին շտապօգնությանը՝ ուշ մոտենալու համարել

Այսօր՝ հուլիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: SHAMSHYAN.com ահազանգած մի քանի քաղաքացիներ հայտնում էին, որ իրենք մի քանի անգամ ահազանգել են Երևանի 1-03 շտապօգնության կենտրոն ու խնդրել են, որպեսզի շտապօգնության բժիկների հերթապահ խումբը մոտենա Մոլդովական փողոց, որտեղ ավտոմեքենայի մեջ վարորդի ինքնազգացողությունը վատացել է: 

 

Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամաներ շտապօգնության բրիգադը,  տեղում ուժեղացված ծառայություն էին կատարում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները: Ի վերջո, միանգամից ժամանեց  2 շտապօգնության ավտոմեքենա, ովքեր քաղաքացիների, պարեկային ոստիկանների օգնությամբ տղամարդուն տեղափոխեցին հիվանդանոց: Երևանի 1-03 շտապօգնության կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ բժիշկների խումբը կանչից հետո նշված վայր հասել է 14 րոպե անց և հերքեցին, որ  բժիշկների հերթապահ խումբը ուշացել է, մինչդեռ քաղաքացիներն էլ իրենց էին պնդում: