Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել. վիրավոր ունեն

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը քիչ առաջ հայտարարություն է տարածել և հերթական անգամ փորձել խեղաթյուրել և իրենց երկրի շահերից ներկայացնել սահմանային իրավիճակը: 


 

«Հայկական զինված ուժերից հրետակոծության արդյունքում ադրբեջանցի զինվոր է վիրավորվել: Դեպքը տեղի է ունեցել ժամը 17: 50-ի սահմաններում: Այն անօրինական հայկական զինված ջոկատները, որոնք տեղակայված են այն տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները, գնդակոծել են Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները: Սաքիթ Դադաշովը վիրավորվել է: Այս մասին տեղեկացված են ռուս խաղաղապահների հրամանատարության և ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնի ուժերը `դեպքը հետաքննելու համար»,- նշվում է Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարության մեջ: 

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ  հայտնել էինք, որ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում ադրբեջանական կողմը փոխհրաձգություն է հրահրել: