Տավուշի մարզում թալանել են միջնակարգ դպրոցի ուսուցչուհու բնակարանը՝ տանելով խոշոր չափի ԱՄՆ դոլար, ՌԴ ռուբլի, եվրո և ՀՀ դրամ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչան վարչությունում առանձնապես խոշոր չափի գողության փաստով հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրգործը հարուցվել է հուլիսի 1-ին Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 65-ամյա Ս. Սանթրոսյանի ահազանգի փաստով:
Այդ օրը՝ ոստիկանության Դիլիջանի բաժին է ահազանգել Ս. Սանթրոսյանը և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 16:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իր տան առաջին և երկրորդ հարկերի մուտքի դռները, մտել ներս, տունն ամբոջովին տակնուվրա արել և ննջասենյակի պահարանից հափշտակել պայուսակում եղած գումարները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ժամանած ոստիկաններին և քննիչներին Ս. Սանթրոսյանը հայտնել է, որ հափշտակել են 15 հազար ԱՄՆ դոլար, 16 հազար ՌԴ ռուբլի, 200 եվրո և 2 մլն 500 հազար դրամ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, գողին կամ գողերին և գողոնը հայտնաբերելու ուղղությամյբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ս. Սանթրոսյանը ոստիկաններին ու քննիչներին հայտնել է, որ ինքը իր բնակության վայրի միջնակարգ դպրոցում աշխատում է որպես ուսուցչուհի:
Նմանատիպ հոդվածներ
Միջադեպ է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանին․ զոհ ունենք
Հուլիսի 14-ի առավոտյան 10:30-ի սահմաններում միջադեպ է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում: Ադրբեջանական Զ...
Արմավիրի մարզում վթարի է ենթարկվել աշակերտներ տեղափոխող Mercedes Sprinter-ը. երեխաները վերադառնում էին Աշտարակի ձորից
Քիչ առաջ ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 22-րդ կմ...
13:30-ից ադրբեջանական ԶՈւ–ն պարբերաբար կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ-ն հայտնում է, թե ինչ իրավիճակ է այս պահին
Ժամը 21:00-ի դրությամբ իրադրությունը Երասխի սահմանագոտում հարաբերականորեն կայուն է:Հուլիսի 17-ին, ժամը 13:30-ից սկսած, ա...
Ղարաբաղը մերն է թե՞ ձերը. միջադեպ Բաթումիում․ հայ տղան ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց. aliq.ge
Բաթումիում հուլիսի 3-ին, Ախալքալաքի Գոման գյուղի բնակիչներից մեկին դանակահարել են միջադեպի ընթացքում: Անչափահաս, տ...