Պատահարներ
37–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Հուլիսի 6-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 37-ամյա Սեդրակ Գասպարյանը իր վարած Nissan Sunny մակնիշի ավտոմեքենայով Սարդարապատ գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել կին հետիոտնի:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է քաղաքացիների հետ Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Արմավիր» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին վիրավորը մահացել է, որից հետո դեպքի մասին ահազանգել է ոստիկանության Արմավիրի բաժին:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Նմանատիպ հոդվածներ
Ավտովթարի հետևանքով 6 պայմանագրային զինծառայող է հոսպիտալացվել, նրանցից մեկը մահացել է
Թումոյի հարակից տարածքում՝ կախված վիճակում հայտնաբերվել է 25-ամյա աղջկա դի
Ալիկ Հայրապետյանը ներկայացել է ադրբեջանցի և անհետ կորածների 102 իգական սեռի հարազատից մերկ լուսանկար պահանջել
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԱԾ-ն բացահայտել է կրթության ոլորտում առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու և ստանալու դեպք
Ավելին Պատահարներ բաժնից
Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած վարորդը մինչ այժմ գտնվում է ազատության մեջ․ փաստաբան
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում առատ ձյունը մեծ վնասներ է հասցրել
1.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայում բռնցքամարտի մրցաշարի ընթացքում մասսայական ծեծկռտուք է սկսվել
5.0